23.09.2012 21:02

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառքի մեջ կլինեն սեպտեմբերի 24-ից

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառքի մեջ կլինեն սեպտեմբերի 24-ից

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի հանդիպման տոմսերը վաճառքի մեջ կլինեն երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ից:  

Տոմսերի արժեքն է՝
- յարուս` 3000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
- արևելյան տրիբունա` 7000 դրամ
- արևմտյան տրիբունա` 10000 դրամ

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ի դեպ, iLur.am-ի թղթակիցը  տոմս պատվիրելու համար զանգեց ՀՖՖ կայքում առաջակրվող 094 526477 հեռախոսահամարով, բայց նրան պատասխանեցին, որ երկուշաբթի դրամարկղերում տոմս չի լինելու: «Տոմսերը մեզ մոտ կլինեն սեպտեմբերի 27-ից», - iLur-ին ասաց Օպերայի թատրոնի դրամարկղի աշխատակից ներկայացած անձը:

Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա 2012թ. հոկտեմբերի 12-ին: