22.10.2018 15:44

Փաշինյանը պատմական է համարել Կապանում իշխանության թեկնածուի պարտությունը

Փաշինյանը պատմական է համարել Կապանում իշխանության թեկնածուի պարտությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ հայտարարել է, որ  15 համայնքում իր «Քաղաացիական Պայմանագիր» կուսակցությունն թեկնածուներ էր առաջադրել, որոնցից չեն ընտրվել միայն երկուսը։

Ընդ որում, անդրադառնալով Կապան քաղաքում ՔՊ-ի թեկնածուի պարտությանը՝ Փաշինյանը դա պատմական արդյունք է համարել, քանի որ ազատ, արդար ընտրություններով իշխանության թեկնածուն պարտվել է։

«Մեր քաղաքական առաքելությունը իրականացրած կհամարեմ այն ժամանակ, երբ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով կհեռանանք իշխանությունից»,- ասել է Փաշինյանը։