22.10.2018 15:54

Չեչենների «արկածները» Ֆրանսիայում

Չեչենների «արկածները» Ֆրանսիայում

Ֆրանսիայի հյուսիսում ձերբակալվել են ռեկետ անողներ, որոնք փող են շորթել բեռնատարների վարորդներից: Պարզվել է, որ հանցագործները Չեչնիայի քաղաքացիներ են: Նրանք երկու հարյուր եվրո են պահանջել վարորդներից, չհամաձայնողներին ծեծի են ենթարկել:

Սա հանրային լուրջ արձագանք է ստացել երկրում: Գարնանը Փարիզում տեղի էր ունեցել ահաբեկչական գործողություն, որի կատարողը նույնպես չեչեն էր: Դրանից հետո չեչենական համայնքի նկատմամբ կասկածամտությունը մեծացել է:

Հանցախմբի անդամների բնակարաններում խուզարկություն է կատարվել, հայտնաբերվել է հրազեն: Գրեթե բոլոր ձերբակալվածները ընդգրկված են եվրոպական հատուկ ծառայությունների տվյալների բազաներում՝ արմատական իսլամիզմի կասկածանքով: Հատուկ գործողության վերաբերյալ տեղեկացվել է նաև Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը:

Տագնապը մեծանում է ոչ միայն Ֆրանսիայում, այլև հարևան Գերմանիայում: Սեպտեմբերին հատուկ ծառայությունները կանխել էին ահաբեկչական մի գործողություն, որը նախապատրաստել էր էթնիկ չեչեն: Նրա մեղքն ապացուցվում էր բնակարանում հայտնաբերված պայթուցիկով և իսլամի արմատական հոսանքի հետևորդների տվյալների ցուցակով: Գերմանական հատուկ ծառայությունները իշխանություններին կոչ են արել ուժեղացնել իսլամի արմատական կազմակերպությունների վերահսկողությունը և փախստականի կարգավիճակ չտալ ռուսաստանյան ուժայինների ուշադրության տակ գտնվող չեչեններին: Սակայն իրավապաշտպաններն ու լրագրողները քննադատել են աշխատանքի այդ մեթոդը՝ պահանջելով ավելի հանդուրժողական միջոցներ գտնել չեչեններին եվրոպական հասարակությանը ինտեգրելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: