22.10.2018 15:12

Փաշինյան. Եթե լինեն դավադրություններ, նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին

Փաշինյան. Եթե լինեն դավադրություններ, նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ վաղը լրանում է իր հրաժարականից հետո օրենքով սահմանված առաջին ժամկետը, եւ որ արտահերթ ընտրությունների գնալու համար ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Նրա խոսքով, գործող Սահմանադրությամբ Խորհրդարանի լուծարման այլ տարբերակ չկա. կամ իշխանությունները պիտի գնային սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, կամ՝ այս, վարչապետի հրաժարականի տարբերակով: Փաշինյանը հիշեցրել է, որ մյուս բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ այս ընթացքում վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, ու հիմա, նրա խոսքով, հարց է հնչեցվում, թե արդյո՞ք այս ընթացքում դավադրություններ հնարավոր են:

«Տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Եթե դա արվի, ապա ժողովուրդն իր խոսքը պետք է ասի: Նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու: Այնպես որ՝ հետևեք իրադարձություններին: Լինենք մշտական կապի մեջ, որ հարցերի վերաբերյալ արագ արձագանքենք, միմյանց հետ կայացնենք որոշումեր: Մի բան ակնհայտ է՝ պետք է գնանք արտահերթի, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը դրան հակասող գործողություն չեն անի»,- ասել է Փաշինյանը: