22.10.2018 16:38

Աճուրդում կներկայացվեն Սթիվեն Հոքինգի սայլակը և դոկտորական ատենախոսությունը

Աճուրդում կներկայացվեն Սթիվեն Հոքինգի սայլակը և դոկտորական ատենախոսությունը

Christie’s աճուրդի տունը երկուշաբթի հայտարարել է աճուրդի մասին, որտեղ կներկայացվի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի անվան հետ կապ ունեցող 22 առարկա, հաղորդել է Associated Press-ը:

Լոտերի թվում է Հոքինգի «Ընդարձակվող տիեզերքների յուրահատկությունները» դոկտորական ատենախոսության հինգ նմուշներից մեկը, որը նա պաշտպանել է 1966 թ. Քեմբրիջում: Աշխատանքը գնահատվում է 100-150 հազար ֆունտ (130-195 հազար դոլար):

Աճուրդում կներկայացվի նաև Հոքինգի հաշմանդամության սայլակներից մեկը: Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի պատճառով, որը նրա մոտ ախտորոշել են 22 տարեկանում, Հոքինգը գամված էր հաշմանդամության սայլակին: Սայլակը գնահատվում է 10-15 հազար ֆունտ (13-19 հազար դոլար): Սայլակի վաճառքից գոյացած ամբողջ գումարը կտրամադրվի բարեգործությանը:

Աճուրդում կներկայացվի նաև գիտնականի «Ժամանակի համառոտ պատմություն» բեսթսելլերը՝ հեղինակի մատնահետքով:

Աճուրդը նախատեսված է նոյեմբերի սկզբին: Սթիվեն Հոքինգը մահացավ 2018 թ. մարտի 14-ին, 76 տարեկան հասակում:

Փոխանցում է Interfax-ը: