23.10.2018 11:43

Պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ ԸՕ-ի փաթեթը նորից քննարկելու համար

Պատգամավորները ստորագրահավաք են սկսել՝ ԸՕ-ի փաթեթը նորից քննարկելու համար

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ նիստում հայտարարել է, որ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք են սկսում՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու համար, որի ընթացքում նորից պետք է քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Զոհրաբյանն ասել է, թե այն պատգամավորները, ովքեր ի սկզբանե հավանություն են տվել օրենսգրքին, ներկա են լինելու և քվեարկելու են: