23.10.2018 12:07

Արտահերթ նիստ հրավիրելու ստորագրությունները հավաքված են, ՀՅԴ-ն չի միացել

Արտահերթ նիստ հրավիրելու ստորագրությունները հավաքված են, ՀՅԴ-ն չի միացել

Օրենսդրական փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն:

«Ազատության» փոխանցմամբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենց արդեն իսկ հաջողվել է ապահովել անհրաժեշտ ստորագրությունների քանակը: ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը եւ Մարտուն Գրիգորյանը նույնպես միացել են ստորագրահավաքին:

Դաշնակցությունը հրաժարվել է միանալ այս ստորագրահավաքին, պատճառաբանելով, որ իրենց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները չեն ընդունվել: Այդուհանդերձ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով, եթե նախագիծը կրկին մտնի ԱԺ օրակարգ, իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի: