23.10.2018 12:39

Լուսանկարիչը փնտրում է սիրահար զույգին

Լուսանկարիչը փնտրում է սիրահար զույգին

Լուսանկարիչ Մեթյու Դիփելը փնտրում է իր այն լուսանկարի հերոսներին, որն արել է ԱՄՆ-ի Յոսեմիտի ազգային պարկում:

Լուսանկարում գլխարկով տղամարդը, ծնկի իջած ժայռի պռնկին, առաջարկություն է անում երկար զգեստով կնոջը: Ովքե՞ր են այդ մարդիկ: Որտեղի՞ց են: Ի՞նչ է նրանց անունը: Մինչ օրս հայտնի չէ. զույգը կադրում է հայտնվել լրիվ պատահաբար:

Լուսանկարն արվել է հոկտեմբերի 6-ին Կալիֆոռնիայում: Մեթյուն այդ ժամանակ սպասում էր ընկերոջը՝ Ջոշին, որը պետք է հասներ 3500 ոտնաչափ  բարձրությամբ հենց այդ ժայռին:

«Ես իմ խցիկով պատրաստ սպասում էի, մնում էր միայն սեղմել կոճակը»,- պատմել է Մեթյուն:

Նա ամենուրեք փնտրել է սիրահար զույգին, բայց չի գտել: «Ես ուղղակի ուզում եմ իմանալ՝ ովքեր են նրանք, և նրանց հանձնել լուսանկարը: Իմ կարծիքով՝ դա նրանց համար չափազանց կարևոր պահ էր, ինչը պետք է հիշել»,- ասում է լուսանկարիչը:

Փոխանցոլ է BBC-ն: