23.10.2018 13:51

Բորիս Ջոնսոնը Հաշոգիի սպանությունը համեմատել է Սկրիպալների վրա հարձակման հետ

Բորիս Ջոնսոնը Հաշոգիի սպանությունը համեմատել է Սկրիպալների վրա հարձակման հետ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը The Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում  Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հանգամանքները համեմատել է  ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ Սոլսբերիում իրականացված մահափորձին:

«Սոլսբերիի չարագործությունը և Հաշոգիի սպանությունը, դատելով ըստ ամենայնի՝ համանման դեպքեր են. պետության աջակցությամբ դատաստան տեսնել ընդդիմախոսների նկատմամբ օտարերկրյա տարածքում: Կատարման մեթոդի դաժանությունը պետք է սարսափազդու նախազգուշացում լինի երկիրը լքող ցանկացած լրագրողի կամ նրանց համար, ովքեր համարձակվել են հակադրվել ռեժիմին»,- գրել է Ջոնսոնը իր հոդվածում:

Նա համոզված է, որ Հաշոգիի սպանությունը կանխամտածված էր, այլ ոչ թե պատահական: Դրա նպատակն է, ի թիվս այլ բաների՝ ուղերձ հղել հավանական չարակամներին, որոնք ապրում են արտասահմանում և կարծում են, թե պաշտպանված են: «Ով էլ լինեք,  որտեղ էլ լինեք, մենք կարող ենք հասնել ձեզ, և մեզ չի հետաքրքրում, թե, ձեր կարծիքով՝  ում պաշտպանության տակ եք»,- այսպես է Ջոնսոնը ձևակերպել Հաշոգիի սպանության և Սոլսբերիի մահափորձի նպատակը:

Փոխանցում է Interfax-ը: