23.10.2018 14:11

ԱԺ-ն տապալեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու քվեարկությունը

ԱԺ-ն տապալեց Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու քվեարկությունը

ԱԺ-ում ավարտվել է ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը: Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Թեեւ քվեարկության արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ, սակայն, արդեն հայտնի է, որ քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ ձայն: