23.10.2018 14:42

ՍԴ դատավորի քվեարկության արդյունքները. 30 կողմ, 23 դեմ

ՍԴ դատավորի քվեարկության արդյունքները. 30 կողմ, 23 դեմ

Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ՍԴ դատավորի ընտրության քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում էր նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ փաստաբան Վահե Գրիգորյանին ընտրել ՍԴ դատավոր:  

Մելիքյանը նշեց, որ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր: Նրանցից 30-ը Գրիգորյանի թեկնածությանը քվեարկել է կողմ, 23-ը՝ դեմ:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր ընտրելու համար անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ ձայն: