23.10.2018 15:10

Սպանված լրագրողի դին հայտնաբերվել է

Սպանված լրագրողի դին հայտնաբերվել է

Սպանված լրագրող Ջամալ Հաշոգիի դին հայտնաբերել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում, Риа Новости-ին հայտնել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դոգու Պերենչիքը:

«Ինձ Ստամբուլի անվտանգության ծառայության հավաստի աղբյուրները հայտնել են, որ Հաշոգիի մարմինը հայտնաբերվել է ջրհորում, որը գտնվում է սաուդյան գլխավոր հյուպատոսության տարածքի այգում»,- գործակալությանը հաղորդել է զրուցակիցը:

Նախորդ օրը լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ լրագրողի մարմինը փաթաթել են գորգի մեջ, ավտոմեքենայով դուրս բերել հյուպատոսարանի տարածքից և հանձնել «տեղացի մի զինակցի»՝ Ստամբուլի բնակչի:

Ավելի քան երկու շաբաթ սաուդյան դիվանագիտության ղեկավարությունը պնդում էր, թե լրագրողը հեռացել է հյուպատոսարանից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է լրագրողի սպանության մեղավորներին դատել Թուրքիայում:

Փոխանցում է ria.ru-ն: