Ադրբեջանի գլխավոր գողին ձերբակալել են Թուրքիայում

Ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովին («Լոտու Ղուլի») կրկին ձերբակալել են Թուրքիայում, հոկտեմբերի 23-ին haqqin.az-ին հաղորդել են քրեական հեղինակության ազգականները: Նրանց տեղեկություններով՝ թուրքական կողմը քննարկում է Սալիֆովին Ռուսաստանին կամ Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: Այժմ նա պահվում է Բուլղարիայի սահմանամերձ միգրացիոն ծառյության մեկուսարաններից մեկում:
Սալիֆովը Ստամբուլի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերից հետո, թե նա Ռուսաստանի Կալուգայի մարզում հարկեր է հավաքում՝ լինելով Ստամբուլում: Հոկտեմբերի 8-ին հաղորդվել էր, որ ադրբեջանցի քրեական հեղինակությունը տեսակոնֆերանսի միջոցով հարկեր է դրել ադրբեջանցի խոշոր գործարարների վրա:
Այսօրվա դրությամբ Նադիր Սալիֆովը, Մերաբ Ջանգվելաձեն (Սուխումսկի) և Լաշեյ Շուշանաշվիլին (Ռուսթավսկի) համարվում են ամենահեղինակավոր օրենքով գողերը և Ռուսաստանի հանցագործ աշխարհի առաջնորդը դառնալու հավանական թեկնածուները: Նախկին առաջնորդը՝ Զախարի Կալաշովը ( Շակրո Մոլոդոյ), վերջերս շորթման մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Փոխանցում է lenta.ru-ն: