22.01.2013 19:21

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հունվարի 23-ին նախատեսված է դիտարկում անցկացնել ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում՝ Ղազախի շրջանի Մեզեմ գյուղից 2,5 կմ դեպի արևելք, երեքշաբթի Trend-ին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Ադրբեջանական կողմում դիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնական Եվգենի Շարովը, իսկ հայկական կողմում՝  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: