26.10.2018 11:19

Մարդու մեզից պատրաստված աղյուսներ

Մարդու մեզից պատրաստված աղյուսներ

ՀԱՀ ուսանողներին հաջողվել է հայտնաբերել մարդու մեզից աղյուս պատրաստելու մեթոդը:

Այդ աղյուսներն էկոլոգիապես մաքուր են, քանի որ դրանք սոսկ բնական արտաթորանքի մշակված արտադրանք չեն, քարանում են սենյակային ջերմաստիճանում՝ այն բանից հետո, երբ մեզը խառնում են ավազի և հատուկ մանրէների հետ: Իսկ դա նշանակում է, որ հարկավոր չեն վառարաններ՝ դրանք թրծելու համար, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը:  Ավանդական ձևով արտադրված աղյուսները հարկավոր է որոշակի ժամանակով պահել հատուկ վառարաններում, որոնք մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտադրում, իսկ դա բացասաբար է ազդում կլիմայական փոփոխությունների վրա:

Մանրէները մասնատում են մեզը, որի արդյունքում ստացվում է կալցիումի կարբոնատ՝ կրաքարի հիմնական բաղադրամասը:

«Մոտավորապես այդպես են աճում նաև ծովային մարջանները (կորալները)»,- ասում է դոկտոր Դիլոն Ռանդալը, որը ղեկավարում է այդ աշխատանքները:

Քեյփթաունի համալսարանի ինժեներական ֆակուլտետի ուսանողները աղյուսների «հումքը»՝ մեզը, հավաքել են տղամարդկանց զուգարաններում:

Փոխանցում է BBC-ն: