30.10.2018 18:15

Բակո Սահակյանը հանդիպել է համանախագահներին

Բակո Սահակյանը հանդիպել է համանախագահներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր Ատեփանակերտում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Ինչպես փոխանցում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը եւ Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին:

Սահակյանը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը`այն համարելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը: