31.10.2018 15:33

ՌԴ ՔԿ. Արխանգելսկում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է

ՌԴ ՔԿ. Արխանգելսկում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է

Արխանգելսկում պայթյուն է տեղի ունեցել ՀԴԲ շրջանային վարչության շենքում, որի արդյունքում զոհվել է մեկ մարդ, երեք հոգի վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց: Այդ մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով երկրամասի նահանգապետին:

Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում:

Հրապարակվել է կասկածյալի լուսանկարը: Դրդապատճառները պարզվում են:

ՌԴ Քննչական կոմիտեի վարկածով՝ կատարվածն ահաբեկչական գործողություն է:

Փոխանցում է euronews-ը: