31.10.2018 17:00

Գերմանիա. Նախկին բուժեղբայրը խոստովանել է, որ սպանել է 100 հոգու

Գերմանիա. Նախկին բուժեղբայրը խոստովանել է, որ սպանել է 100 հոգու

Գերմանիայում տեղի ունեցող դատավարության ժամանակ բուժեղբայր Նիլս Հեգելը խոստովանել է, որ սպանել է 100 հիվանդի:

Հետաքննության տվյալներով՝ Հեգելը, որ աշխատել է գերմանական երկու հիվանդանոցներում, պացիենտներին կրկնակի չափաբաժնով դեղեր է տվել, ինչը նրանց մոտ սրտի կաթված է հարուցել:

Մեղադրական կողմը հայտարարել է, որ հանցագործություններ կատարելու դրդապատճառը եղել է գործընկերների վրա տպավորություն գործելու ցանկությունը. սկզբում բուժեղբայրը հիվանդներին տվել է դեղի մահացու չափաբաժին, հետո փորձել է վերակենդանացնել նրանց:

41-ամյա Հեգելն արդեն իսկ ցմահ ազատազրկված է երկու պացիենտների սպանության համար: Ինչպես հաղորդվում է, 1999-2005 թթ. նա սպանել է 36 մարդու, երբ աշխատել է Օլդենբուրգ քաղաքի հիվանդանոցում, և 64 հոգու՝ Դելմենհորսթ քաղաքի հիվանդանոցում աշխատելիս:

Փոխանցում է BBC-ն: