01.11.2018 12:15

Բրիտանիան հետաքննում է բողոքները ռուսաստանյան երեք հեռուստաալիքների դեմ

Բրիտանիան հետաքննում է բողոքները ռուսաստանյան երեք հեռուստաալիքների դեմ

Հաղորդակցության ոլորտում բրիտանական Ofcom վերահսկիչ մարմինը ուսումնասիրում է ռուսաստանյան երեք հեռուստաալիքների՝ RT-ի,  РЕН ТВ-ի և «НТВ Мир»-ի կողմից անաչառության և ճշմարտացիության սկզբունքների խախտումների վերաբերյալ գանգատները՝ դրանց դեմ միջոցներ ձեռնարկելու համար:

Թե կոնկրետ ինչ գանգատների մասին է խոսքը՝ չի մանրամասնվում, սակայն հայտնի է, որ մայիսին «НТВ Мир»-ի նկատմամբ Ofcom-ին բողոք է ներկայացրել Լիտվայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական հանձնաժողովը: Լիտվացիները հեռուստաալիքին մեղադրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լիտվայի իրադարձությունները ոչ ճշմարտացի և միակողմանի լուսաբանման համար:

Լիտվան բողոքը ներկայացրել էր Լոնդոն, քանի որ այդ հեռուստաալիքները ռուսաստանյան РЕН ТВ-ի և  НТВ-ի արտասահմանյան հեռարձակման վարկածներն են և գրանցված են հենց Բրիտանիայում: Ու հենց բրիտանական արտոնագրով էլ դրանք հեռարձակվում են Եվրամիության այլ երկրներում:

RT հեռուստատեսության նկատմամբ, որը միտված է բացառապես արտասահմանին, Ofcom-ն այս պահին տարբեր թեմաների կանխակալ և անճշմարտացի հեռարձակման մի քանի դեպքեր է ուսումնասիրում՝ զինված հակամարտություն Ուկրաինայի արևելքում, իրավիճակը Սիրիայում, Սկրիպալների թունավորում և այլն:

Թե ինչ պատիժ է սպասվում հեռուստաալիքներին, երբ Ofcom-ն ավարտի հետաքննությունը, և արդյո՞ք առհասարակ պատիժ կլինի՝ առայժմ պարզ չէ:

 Փոխանցում է BBC-ն: