01.11.2018 13:22

Մայքլ Ջեքսոնը գլխավորում է Forbes-ի վարկանիշային ցուցակը

Մայքլ Ջեքսոնը գլխավորում է Forbes-ի վարկանիշային ցուցակը

Forbes ամսագրի վարկանիշով՝ մահվանից տասը տարի անց Մայքլ Ջեքսոնը գլխավորում է  նշանավոր հանգուցյալների ցանկը՝ տասն անգամ ավելի շատ վաստակելով երկրորդ տեղում հայտնված Էլվիս Փրեսլիից:

Ամսագրի տվյալների համաձայն՝ 2009 թ. վախճանված երգիչն անցնող տարում վաստակել է 400 մլն դոլար, իսկ Էլվիսը՝ ընդամենը 40 մլն:

Առաջին տասնյակում ընդամենը հինգ հանգուցյալ երգիչներ ու երաժիշտներ են:

Երրորդ տեղում գոլֆիստ Առնոլդ Փալմերն է: Անցյալ տարի Molson Coors ընկերությունը Arnold Palmer անունով ալկոհոլային խմիչք է թողարկել, որի վաճառքը Փալմերի ժառանգորդներին հարստացրել է 35 մլն դոլարով:

Տասնյակում են հայտնվել նաև Բոբ Մառլին, Փրինսը, դերասանուհի Մերիլին Մոնրոն, Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները, ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը:

Տասնյակը եզրափակում է Ջոն Լենոնը՝ 12 մլն դոլարի եկամուտով:

Փոխանցում է BBC-ն: