01.11.2018 14:16

Մերգվելաշվիլի. Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու կուրսը

Մերգվելաշվիլի. Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու կուրսը

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 1-2-ին Բաթումում տեղի է ունենում Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով թվով 12-րդ միջազգային համաժողովը:

Գերատեսչությունը նշում է, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են վրացի և արտասահմանցի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, փորձագետներ անվտանգության և պաշտպանության ոլորտներում, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

 Վրաստանը կշարունակի հետևել եվրատլանտյան ինտեգրացիայի կուրսին, Վրաստանի անվտանգության և պաշտպանության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել է երկրի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին:

«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կդառնա Վրաստանի ինքնիշխանության և  միջազգայնորեն ճանաչված սահմաններում երկրի տարածքային ամբողջականության երաշխավորը: Վրաստանը կշարունակի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիարժեք ինտեգրվելու կուրսը»,- ասել է Մարգվելաշվիլին:

Նա նաև տեղեկացրել է, որ «Վրաստանը կշարունակի բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են մոտենալու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի չափորոշիչներին»:

Համաժողովի ընթացքում նախատեսված է քննարկել «սպառնալիքների զսպման հարցեր, տոտալ պաշտպանության համակարգեր, բաց դռների քաղաքականություն, Սև ծովի աշխարհաքաղաքականություն» և այլ թեմաներ:

Փոխանցում է tass.ru-ն: