Թուրքիայի դատախազությունը ավելի քան հարյուր մարդու ձերբակալման թույլտվություն է տվել

Անկարայի գլխավոր դատախազությունը 2016 թ. պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող «ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում 109կասկածյալների ձերբակալման թույլտվություն է տվել, այսօր հաղորդել է HeberTurk հեռուստատեսությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ 88 հոգի, այդ թվում՝ հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցներ, կասկածվում են FETO-ի հետ համագործակցության և ոստիկանական կառույցների ներսում այդ կազմակերպության բջիջներին աջակցելու մեջ: Ընդ որում՝ նրանք ապրում են երկրի 12 տարբեր նահանգներում:
Եվս 21 մարդ կասկածվում է ByLock-ի գրագրությունը գաղտանզերծելու շարժական հավելվածներ օգտագործելու մեջ: Քննիչների տեղեկություններով՝ ByLock ծրագիրն օգտագործել են խռովարարները՝ պետական հեղաշրջման փորձի ժամանակ գործողությունները նախապատրաստելու և համակարգելու նպատակով:
Թուրքիայում FETO-ին աջակցելու գործերով արդեն դատապարտվել են հազարավոր մարդիկ:
Փոխանցում է tass.ru-ն: