01.11.2018 15:05

Ուֆայում ձերբակալվել են ոստիկաններ՝ գործընկերուհու բռնաբարության կասկածանքով

Ուֆայում ձերբակալվել են  ոստիկաններ՝ գործընկերուհու բռնաբարության կասկածանքով

Ուֆայում ձերբակալվել են երեք ոստիկաններ, որոնք կասկածվում են իրենց գործընկերուհուն բռնաբարելու մեջ:

Բաշկիրիայի քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը:

Ոստիկանները հարձակվել են Ուֆայի շրջանում Ռուսաստանի ՆԳՆ  միգրացիայի հարցերով բաժնի շենքում որպես հսկիչ աշխատող23-ամյա աղջկա վրա:

«Ներկա պահին բոլոր կասկածյալները ձերբակալված են, քննչական աշխատանքներ են տարվում, տուժածի նկատմամբ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է Քննչական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Proufu.ru կայքը, հղում անելով անանուն աղբյուրի, հաղորդել է, որ տուժածը «Ռոսգվարդիայի բարձրաստիճան պաշտոնյայի դուստր է»:

Փոխանցում է euronews-ը: