02.11.2018 11:33

Brexit-ի գործը. ռուսաստանամետ գործարարը՝ քրեական հետաքննության տակ

Brexit-ի գործը. ռուսաստանամետ գործարարը՝ քրեական հետաքննության տակ

Բրիտանիայի ազգային քրեական գործակալությունը քրեական գործ է հարուցել՝ կապված Եվրամիությունից երկրի դուրս գալու վերաբերյալ 2016 թ. հանրաքվեի հետ:

Հետաքննության տակ է հայտնվել նաև գործարար Ահարոն Բենքսը, որը կասկածվում է նրանում, որ Ռուսաստանից գումար է ստացել, որպեսզի բրիտանացի ընտրողներին քարոզի քվեարկել հօգուտ brexit-ի:

Խոսքը 2 մլն ֆունտի մասին է, որ, ենթադրաբար, Բենքսի և նրա ընկերությունների կողմից, որպես պարտք՝ փոխանցվել է Better for the Country լոբբիստական խմբին, ինչպես նաև 6 մլն ֆունտի, որ լոբբիստներն ստացել են Leave.EU խմբի անունից, կամ էլ դրանք պատկանել են անձամբ գործարարին:

Ընդհանուր առմամբ՝ Brexit-ի կամպանիային աջակցելու համար Բենքսը ծախսել է ավելի քան 7,5 մլն ֆունտ: Բենքսն ամուսնացած է Ռուսաստանի քաղաքացի Եկատերինա Պադերինայի հետ, նա հինգ զավակ ունի:

«Այս պատմության մեջ մի կաթիլ ապացույց անգամ չկա ինչ-որ մութ ռուսաստանյան փողերի ներկայության վերաբերյալ»,- ասել է Բենքսը մեկ տարի առաջ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

Փոխանցում է BBC-ն: