02.11.2018 14:05

ԱՄՆ-ը Իրանի դեմ նավթային պատժացուցակից հանել է ութ երկրների

ԱՄՆ-ը Իրանի դեմ նավթային պատժացուցակից հանել է ութ երկրների

ԱՄՆ-ը համաձայնել է թույլատրել ութ երկրների, այդ թվում՝ Ճապոնիային, Հնդկաստանին և Հարավային Կորեային,  Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ մասն ուժի մեջ մտնելուց հետո ևս շարունակել գնել իրանական նավթը, Bloomberg-ին  հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Չինաստանը նույնպես այդ խմբում է, սակայն նրա հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Մյուս չորս երկրների անունները չեն տրվել:

Պատժամիջոցներից ազատելը նապատակ ունի չնպաստել հումքի գների բարձրացմանը, ասել է պաշտոնյան: Պատժամիջոցներից ազատվելու դիմաց ութ երկրները պարտավորվել են կրճատել Իրանից նավթի ներմուծումը:

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն այս մասին կհայտարարի այսօր:

Փոխանցում է Interfax-ը: