02.11.2018 14:39

Մահապատիժ՝ էլեկտրական աթոռի միջոցով

Մահապատիժ՝ էլեկտրական աթոռի միջոցով

Էդմունդ Զագորսկին, որ դատապարտվել է երկու հոգու սպանության համար, ամերիկյան Թենեսի նահանգում մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի միջոցով, տեղեկացրել է CNN-ը:

Ընդ որում՝ էլեկտրական աթոռով մահապատիժը Թենեսի նահանգում առաջին անգամ չեղարկվել է 1960 թ.: Այդ նահանգում դատապարտվածները ավելի հաճախ ընտրում են մահապատիժը մահացու ներարկման միջոցով. երկու նման դատավճիռ ի կատար են ածվել 2009 և 2018 թվականներին:

Էլեկտրական աթոռի միջոցով մահապատիժն ԱՄՆ-ում ավելի հազվադեպ է կիրառվում: Վերջին անգամ այդ կերպ մահապատիժ է իրականացվել 2013 թ. Վիրջինիա նահանգում:

63-ամյա Զագորսկին մեղավոր էր ճանաչվել 1983 թ. թմրանյութի առուվաճառքի ժամանակ ծագած վեճի ընթացքում երկու մարդու սպանության համար:

Զագորսկին ընտրել է մահապատիժն էլեկտրական աթոռի միջոցով, քանի որ, նրա կարծիքով՝ դա ավելի արագ և անցավ միջոց է: Դատավճիռն ի կատար է ածվել Նեշվիլի բանտում:

Մահապատժից առաջ Զագորսկին կուշտ ընթրել է: Որպես վերջին խոսք՝ դապարտյալն ասել է՝ «Գնացի՛նք»:

Փոխանցում է Interfax-ը: