02.11.2018 15:33

ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ստամբուլում լրագրողի մարդասպանների դեմ

ԱՄՆ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ստամբուլում լրագրողի մարդասպանների դեմ

Գործի բոլոր հանգամանքները մի քանի շաբաթ ուսումնասիրելուց հետո ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի այն անձանց նկատմամբ, ովքեր կապ ունեն սաուդցի լրագրող Ջամալ Հագոշիի սպանության հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն KMOX ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Մենք քննարկում ենք այն անձնաց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնց կարողացել ենք այսօրվա դրությամբ նույնականացնել, և որոնք կապ ունեն այդ սպանության հետ»,- ասել է նա:

Այնուհետև դիվանագետը նշել է. «Հավանաբար՝ մեզ հարկավոր կլինի ևս մի քանի շաբաթ, որ մենք բավարար ապացույցներ ունենանք, ըստ էության՝ պատժամիջոցներ սահմանելու համար, բայց կարծում եմ՝ մենք դա կանենք: Մենք պարզում ենք գործի հանգամանքները»:

Փոմփեոյի խոսքով՝ «չնայած Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի երկարատև ռազմավարական հարաբերություններին՝ Հաշոգիի սպանությունը անպատասխան չի մնա Միացյալ Նահանգների կողմից»:

Փոխանցում է Interfax-ը: