05.11.2018 11:36

ԱՄՆ-ը խստագույն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ը խստագույն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Այսօր ուժի մեջ են մտնում ամերիկյան պատժամիջոցները, որոնք նա սահմանել է ընդդեմ Իրանի:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թարմացնում է Իրանի դեմ սահմանված նախկին բոլոր պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին այն բանից հետո, երբ 2015 թ. կնքվել էր բազմակողմ համաձայնագիր իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ:

Վաշինգտոնը նաև հայտարարել է, որ նպատակ ունի հասնել Իրանի «թշնամական գործողությունների», այդ թվում՝ կիբեռգրոհների, Մերձավոր Արևելքում արմատական խմբավորումներին աջակցության, բալիստիկ հրթիռների փորձարկումների դադարեցմանը:

Պատժամիջոցները վերաբերում են ինչպես հենց Իրանին, այնպես էլ այն երկրներին ու ընկերություններին, որոնք նրա հետ առևտուր են անում:

Իրանով մեկ բողոքի ցույցեր են ծայր առել: Կիրակի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել իրանական քաղաքների փողոցները՝ վանկարկելով «Մահ Ամերիկային»:

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկուշաբթի և երեքշաբթի ՌՕՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի, որպեսզի ցուցադրի երկրի մարտունակությունը:

Փոխանցում է BBC-ն:-ն: