05.11.2018 13:11

Հասան Ռոուհանի. Իրանը «հպարտությամբ խույս կտա» ԱՄՆ պատժամիջոցներից

Հասան Ռոուհանի. Իրանը «հպարտությամբ  խույս կտա» ԱՄՆ պատժամիջոցներից

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «հպարտորեն խույս կտա» ԱՄՆ պատժամիջոցներից, որոնք ուժի մեջ են մտել այսօր՝ նոյեմբերի 5-ին:

«Ես հայտարարում եմ, որ մենք հպարտությամբ կշջանցնեք ձեր ապօրինի, անարդար պատժամիջոցները, քանի որ դա հակասում է միջազգային նորմերին: Մենք տնտեսական պատերազմի վիճակում ենք, մենք դիմակայում ենք այն իշխանությանը, որը փորձում է մեզ վախեցնել: Չեմ կարծում, որ Ամերիկայի պատմության ընթացքում Սպիտակ տանը եղել է նման մեկ ուրիշը, որն այդքան հակառակ է օրենքին և միջազգային համաձայնագրերին»,- նախագահ Ռոուհանիի խոսքն է մեջբերում AFR-ը:

Այսօր ուժի մեջ մտնող պատժամիջոցների սև ցուցակում ավելացել է 700 կետ, էմբարգո է դրվում իրանական նավթի արտահանման վրա: Պատժամիջոցները վերաբերում են բոլոր երկրներին: Ժամանակավոր բացառություններ են արվել ԱՄՆ ընդամենը ութ գործընկերների համար, ըստ ԶԼՄ-ների՝ դրանց թվում են Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը և Թուրքիան:

Փոխանցում է kommersant.ru-ն: