05.11.2018 13:41

Դատարանը մերժել է Արա Մինասյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Արա Մինասյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը

Դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը։

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը։

Փաստաբանն ասել է, որ քննիչին ներկայացրած միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«Դատական ակտի եզրափակիչ մասն է հրապարակվել, այսինքն՝ քննիչի միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ակնկալվում է, որ դատական ակտը կստանանք այսօր, այս պահի դրությամբ չունենք դատական ակտը, որպեսզի բովանդակային տեսանկյունից ուսումնասիրենք», - ասել է Ղազարյանը։

Նոյեմբերի 2-ին Արա Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել՝ 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախություն կատարելու համար:

Նրա հանդեպ հայտարարվել էր հետախուզում: