05.11.2018 13:54

Լոնդոնում Զամիրա Հաջիևայի գործով առգրավվել է հարյուր հազարների զարդեղեն

Լոնդոնում Զամիրա Հաջիևայի գործով առգրավվել է հարյուր հազարների զարդեղեն

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը, միայն Harrods հանրախանութում ենթադրաբար 16 մլն ֆունտ (20,7 մլն դոլար)  ծախսած կնոջ՝ Զաիրա Հաջիևայի հարստության աղբյուրները հետաքննելու շրջանակներում, կալանել է ավելի քան 400 հազար ֆունտ արժողության ոսկերչական իրեր:

Խոսքը ադրբեջանցի նախկին բանկիրի կնոջ մասին է, որն այժմ ապրում է Լոնդոնում: Բրիտանիայի իշխանությունները պահանջում են, որ նա բացատրի, թե որտեղից այն գումարը, որով նա Լոնդոնում 22 մլն ֆունտ (28,5 մլն դոլար) արժողության անշարժ գույք է գնել:

Գործի շրջանակներում առգրավված զարդեղենը գնահատվել է Chrisitie’s աճուրդային տանը: Ինչպես հաղորդում է Daily Telegraph-ը՝ զարդեղենը կդրվի աճուրդի:

Հաջիևան Բրիտանիայում առաջին օտարերկրացին է, որի հարստության աղբյուրները պահանջում են բացահայտել: Նա իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել է իր չտեսնված ճոխ ապրելակերպով:

Զամիրա Հաջիևան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է, որը 2016 թ. Բաքվում դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ մխսման և խարդախության մեղադրանքներով:

Փոխանցում է BBC-ն: