05.11.2018 14:20

Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները հայտարարել է «Գահերի խաղի» ոճով

Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները հայտարարել է «Գահերի խաղի» ոճով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Գահերի խաղը» սերիալի ոճավորմամբ ցուցապաստառով հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը:

Իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին «Ինստագրամում» հրապարակել է իր լուսանկարը՝ նույն սերիալի ցուցավահանակի ոճավորմամբ:

Անցած ուրբաթ՝ նոյեմբերի 2-ին, Twitter-ում հայտնվել է ամերիկյան նախագահի լուսանկարը՝ գունային մի համադրությամբ, որը բնորոշ է «Գահերի խաղի» գովազդային վահանակներին: Լուսանկարի վրայի մակագրությունն ազդարարում է՝ «Պատժամիջոցները մոտենում են»՝ սերիալի հայտնի արտահայտություններից մեկի նմանությամբ ՝ «Ձմեռը մոտենում է»:

Իր հերթին՝ գեներալ Քասիմ Սուլեյմանին՝ Իրանի էլիտար հատուկ ստորաբաժանման հրամանատարը, «Ինստագրամի»  էջում տեղադրել է իր լուսանկարը՝ նույնպես «Գահերի խաղի» ոճավորմամբ: Լուսանկարն ուղեկցող գրությունը ազդարարում է՝ «I will stand against you» («Ինձ չես կոտրի»):

Ի դեպ, դեռ Թրամփի հրապարակումից հետո HBO հեռուստատեսությունը, որով հեռարձակվում է հեռուստասերիալը, կոչ է արել քաղաքական նպատակներով չօգտագործել իր արտադրանքը և իր ապրանքանիշը: Իսկ հեռուստաալիքի Twitter-յան էջում գրություն է հայտնվել. «Դոտրակերենով ինչպե՞ս կլինի «ապրանքանիշի անիրավաչափ օգտագործում» (դոտրակերենը «Գահերի խաղում» հորինովի լեզու է):

Փոխանցում է BBC-ն: