05.11.2018 14:38

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանին. «Արմենպրես»

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանին. «Արմենպրես»

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով իր իրազեկ աղբյուրներին:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: