05.11.2018 16:06

Ղրղզստանում դատավարություն է սկսվել Այթմատովի մրցանակի մսխման գործով

Ղրղզստանում դատավարություն է սկսվել Այթմատովի մրցանակի մսխման գործով

Ղրղզստանում՝ Բիշքեկի շրջանային դատարանում, երկուշաբթի մեկնարկել  է Չինգիզ Այթմատովի անվան մրցանակի մսխման գործով կասկածվող նախկին փոխվարչապետ Ասկարբեկ Շադիևի  դատավարությունը:

Դատախազության տվյալներով՝ 2017 թ. հունիսին Շադիևը, որ գլխավորում էր Ղրղզստանի խորհրդարանի միջազգային հանձնաժողովը, հայտարարել էր, որ ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում կազմակերպվող՝ Չինգիզ Այթմատովի անվան գրական մրցանակաբաշխության համար անհրաժեշտ է 30 հազար դոլար: Գումարը հատկացվել էր բյուջեից, սակայն այդպես էլ տեղ չէր հասել:

Շադիևի նկատմամբ այս տարվա հունիսին երկրի իրավապահ մարմինների կողմից հետախուզում է հայտարարվել: Հետաքննության վարկածով՝ Շադիևը, որ հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկն է, անցել է Տաջիկստանի սահմանային գետը, այնուհետև դիվանագիտական անձնագրով Դուշանբեից մեկնել է Մոսկվա, այնտեղից էլ՝ Նյու Յորք:

Փոխանցում է ria.ru-ն: