05.11.2018 16:59

Հովիկ Աբրահամյանին պատկանող այգիները 15 տարի ոռոգվել են ապօրինի. ՊՎԾ

Հովիկ Աբրահամյանին պատկանող այգիները 15 տարի ոռոգվել են ապօրինի. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունից փոխանցում են, որ ՊՎԾ-ն ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում: Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: 

«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար, եւ հողօգտագործողների ու գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն՝ այդ խողովակների միացումն ապօրինի է:

«Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ, յուրաքանչյուր մղման խողովակից՝ /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/:

Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։
Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էին Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիցներ:

«Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:

Դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Արարատի մարզի Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- փոխանցում են ՊՎԾ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝օրինական ուժի մեջ մտած դատավճռով: