06.11.2018 11:07

ԱՄՆ-ում այսօր Կոնգրեսի ընտրություններ են

ԱՄՆ-ում այսօր Կոնգրեսի ընտրություններ են

45-րդն ընդդեմ 44-րդի. ԱՄՆ երկու նախագահներ՝ նախկինը և գործողը, քվեարկությունից 48 ժամ առաջ խայթոցներ են փոխանակել:

Թրամփն իր կուսակիցների առջև ելույթ է ունեցե Ջորջիայում, որտեղ հայտարարել է, թե «Ամերիկայում բույն են դրել սոցիալիստ-արմատականներ, որոնք էլ հենց կանգնած են անօրինական ներգաղթյալների ետևում, ովքեր ուզում են թափանցել ԱՄՆ»:

«Ի՞նչ կասեք քարավանների մասին: Ինչ է, ուզում եք բոլորին այստեղ՝ ձեզ մոտ ընդունե՞լ: Դուք տեսաք, որ ես մեր սահմանները պաշտպանելու համար մոբիլիզացրել եմ բանակը, քանի որ այդ ամենը կատակ չէ»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:

Օբաման Ինդիանայում էր՝ իր ընդդիմախոսից մոտավորապես 750 կմ հեռու: Սկզբունքորեն նրա անունը չտալով՝ նա Թրամփին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու համար: «Գիտե՞ք, կան մարդիկ, ովքեր չեն հաշտվում իրականության և տեղի ունեցողի հետ, նրանք աճպարարություն են անում փաստերի հետ: Իսկ ես ես հենվում եմ հաստատված տեղեկությունների վրա»:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ այս անգամ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մասնակցությունը ռեկորդներ է սահմանելու, ամերիկացիներն այս քվեարկությունը դիտարկում են, ըստ էության, որպես հանրաքվե՝ Սպիտակ տան ներկայիս քաղաքականության վերաբերյալ:

Փոխանցում է euronews-ը: