06.11.2018 11:50

Ճապոնիայում անչափահասների շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

Ճապոնիայում անչափահասների շրջանում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը

Ճապոնիայում երեխաների շրջանում ինքնասպանությունների մակարդակը հասել է վերջին 30 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի, հաղորդել է երկրի կրթության նախարարությունը:

2016 թ. մարտից մինչև 2017 թ. մարտը ինքնասպանություն են գործել 250 երեխա և պատանի: Հաջորդ տարի ինքնասպան երեխաների թիվն աճել է հինգ անգամ, և դա ամենաբարձր ցուցանիշն է 1986 թ. ի վեր:

Կենդանության օրոք այդ երեխաներից շատերը բողոքել են ընտանեկան խնդիրներից, հասակակիցների կողմից ծաղրի ենթարկվելուց, ապագայի նկատմամբ անվստահությունից: Սակայն շատ երեխաների մահվան իրական պատճառներն այդպես էլ պարզ չեն, ասում են դպրոցներում: Կենդանության օրոք նրանք օգնության չեն դիմել, և ոչ էլ մահվանից առաջ որևէ գրություն են թողել:

Ուշագրավ է, որ ինքնասպանությունների թիվը կտրուկ աճում է ուսումնական տարվա սկզբին:

Ինքնասպանությունը Ճապոնիայում երիտասարդների մահացության հիմնական պատճառն է, որ գերազանցում է նույնիսկ անբուժելի հիվանդություններին:

Փոխանցում է BBC-ն: