06.11.2018 13:47

Եվրոպան նշում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը

Եվրոպան նշում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը

Եվրոպայում տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ:

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այցելել է Ստրասբուրգից 120 կմ հեռավորության վրա գտնվող Մորանժ, որտեղ 1914 թ. օգոստոսին տեղի է ունեցել ֆրանս-գերմանական առաջին խոշոր ռազմական բախումներից մեկը, այն պատմության մեջ մտել է որպես Սահմանային ճակատամարտ: Այդ ճակատամարտում զոհվել է հինգ հազար մարդ, վիրավորվել՝ տասնհինգ հազարը:

Զոհված հերոսների հիշատակին անցյալ հանգստյան օրերին տասնյակ հազարավոր ճրագներ են լուսավորել Լոնդոնյան Թաուերը: Արարողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 11-ը: Հարյուր տարի առաջ այդ օրը Փարիզի մերձակա Կոմպիենի անտառում պայմանագիր է կնքվել, որով վերջ է դրվել պատերազմական գործողություններին:

Առաջին համաշխարհային պատերազմը համաշխարհային պատմության ամենալայնածավալ հակամարտություններից է: Այն տևել է 1568 օր և խլել ավելի քան 18 միլիոն մարդու կյանք:

Փոխանցում է euronews-ը: