06.11.2018 15:23

Մակրոնն առաջարկում է ստեղծել համաեվրոպական բանակ

Մակրոնն առաջարկում է ստեղծել համաեվրոպական բանակ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է ստեղծել ԱՄՆ-ից անկախ «համաեվրոպական բանակ»:

«Մենք չենք կարող եվրոպացիներին պաշտպանել, եթե չորոշենք ստեղծել իսկական համաեվրոպական բանակ, որը պաշտպանում է իրեն, գերազանցապես՝ ինքնուրույնաբար, առանց Միացյալ Նահանգների» ,- հայտարարել է Մակրոնը Europe 1 ռադիոկայանի եթերում:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այժմ Եվրոպան բախվում է իր ներքին դեմոկրատական գործընթացներին և կիբեռտարածությանը միջամտելու բազմաթիվ փորձերի:

«Մենք պատք է պաշտպանվե՛նք: Չինաստանից, Ռուսաստանից ու նույնիսկ Միացյալ Նահանգներից»,- հայտարարել է Մակրոնը:

Փոխանցում է ria.ru-ն: