06.11.2018 15:53

Ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին. ԱԳՆ-ն՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին

Ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին. ԱԳՆ-ն՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասին

Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ:

Ինչպես փոխանցում են ԱԳՆ-ից՝ Հայաստանի դիրքորոշումն է ներկայացրել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ:

«Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:
Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն»,- ասել է Նաղդալյանը: