06.11.2018 16:34

ԿԺԴՀ-ում ներկայացվել է Կիմ Չեն Ինի առաջին պաշտոնական դիմանկարը

ԿԺԴՀ-ում ներկայացվել է Կիմ Չեն Ինի առաջին պաշտոնական դիմանկարը

Հյուսիսային Կորեայում առաջին անգամ ցուցադրվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի պաշտոնական նկարված դիմապատկերը, հաղորդել է BBC News-ը:

Դիմանկարը հյուսիսկորեական հեռուստատեսությամբ ցուցադրվել է Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելի՝ ԿԺԴՀ կատարած պետական այցի ժամանակ:

Նկարում Կիմ Չեն Ինը եվրոպական կոստյումով և փողկապով է: Այս դիմանկարը Կիմ Չեն Ինի առաջին գեղանկարչական պատկերն է, նախկինում նա ներկայանում էր միայն լուսանկարներով:

2011 թվականից, երբ Կիմ Չեն Ինն իշխանության է եկել, նա պահպանում էր ԿԺԴՀ նախկին երկու առաջնորդների՝ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հետևորդի և աշակերտի, բայց ո՛չ նրանց հավասարի կերպարը: Հիմա նրա դերն սկսել է աստիճանաբար փոխվել:

«Այն, որ Կիմ Չեն Ինը հենց այդ տեսքով է ներկայանում, հստակ ակնարկ է, որ վարչակարգը, հնարավոր է, սկսում է քայլեր ձեռնարկել նրա անձի պաշտամունքի զարգացման ուղղությամբ»,- կարծում է  Հյուսիսային Կորեայի գծով մասնագետ Օլիվեր Հոթհեմը:

Փոխանցում է ria.ru-ն: