07.11.2018 09:00

ԶԼՄ․ Պուտինը ներկա կգտնվի Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան խաղին

 ԶԼՄ․ Պուտինը ներկա կգտնվի Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան խաղին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան խաղին, որտեղ միմյանց դեմ մրցելու են «Բոկա Խունիորսը» և «Ռիվեր Փլեյթը»։

 

Ինչպես տեղեկացնում է Santo Dia-ն, հանդիպումը կայանալու է նոյեմբերի 26-ին Բուենոս-Այրեսի «Մոնումենտալ Անտոնիո Վեսպուչի Լիբերտի» ստադիոնում։ Պուտինը Արգենտինայի մայրաքաղաք է ժամանելու G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կայանալու է նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին։ 

Տեղեկացնենք, որ այս թիմերը երբեք չեն հանդիպել միմյանց հետ Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի շրջանակներում։ 

Առաջին հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին Բուենոս-Այրեսի «Ալբերտո Արմանդո» ստադիոնում։ Հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։