07.11.2018 09:28

«Յուվենթուսը» ցանկանում է վերադարձնել Պոգբային

«Յուվենթուսը» ցանկանում է վերադարձնել Պոգբային

Թուրինի «Յուվենթուսը» ցանկանում է վերադարձնել Պոլ Պոգբային, որը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:  

Ըստ La Gazzetta Dello Sport-ի՝ նման ցանկություն ունի նաև ֆրանսիացի ֆուտբոլիստը, որը մինչև հիմա կապ է պահում իտալական ակումբի ֆուտբոլիստների հետ: 

Հաղորդվում է, որ «Յուվենթուսը» կփորձի վերադարձնել Պոգբային, եթե նման հնարավորություն լինի: 

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը ՄՅՈւ-ի կազմում մասնակցել է 14 խաղի՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: