07.11.2018 10:33

Պոչետինոն պատասխանել է «Ռեալ»-ին

Պոչետինոն պատասխանել  է «Ռեալ»-ին

«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխան է տվել Մադրիդի «Ռեալ»-ին, որը հետաքրքրված է իր ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Sun-ը: 

Արգենտինացի մասնագետը մերժել է «արքայական» ակումբի առաջարկը, որը նրան պատրաստ է եղել տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ տալ: 

Պոչետինոն հասկացրել է «սերուցքայիններ»-ին, որ նա մտադիր չէ մրցաշրջանի միջնամասում լքել «Տոտենհեմ»-ը: