07.11.2018 11:00

ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Ալեքսիս Սանչեսի հետ

ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Ալեքսիս Սանչեսի հետ

ՊՍԺ-ն պատրաստ է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, բայց միայն մեկ պայմանով: Այս մասին հաղորդում է Tribalfootball-ը: 

Փարիզյան ակումբը պատրաստ է հրավիրել 29-ամյա խաղացողին, եթե նա համաձայնի աշխատավարձի իջեցմանը, որը կազմում է տարեկան 29,3 միլիոն եվրո: 

Ֆրանսիական գրանդը պատրաստ չէ նրան այդքան աշխատավարձ վճարել, քանի որ դա կարող է ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների բերել: