07.11.2018 12:00

2019թ. Իսպանիայի Սուպերգավաթը կարող է անցկացվել ԱՄՆ-ում, Քաթարում կամ Չինաստանում

2019թ. Իսպանիայի Սուպերգավաթը կարող է անցկացվել ԱՄՆ-ում, Քաթարում կամ Չինաստանում

Իսպանիայի հաջորդ սուպերգավաթային հանդիպումը, որը տեղի է ունենալու 2019 թվականի ամռանը, կարող է անցկացվել երկրի սահմաններից դուրս: Sport.es-ի տեղեկացմամբ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հանդիպման անցկացման համար դիտարկում է մի քանի տարբերակներ: Մասնավորապես որպես հանդիպման հնարավոր վայր է նշվում ԱՄՆ-ը, Չինաստանը և Քաթարը:

Հաղորդվում է, որ այդ ուղղությամբ Չինաստանը և Քաթարը պատրաստ են իսպանացիներին վճարել համեմատաբար ավելի շատ գումար, սակայն ԱՄՆ-ի հայտը դիտարկվում է որպես ավելի ձեռնտու տարբերակ՝ Հյուսիսային Ամերիկայի շուկայում ավելի շատ ներգրավվածություն ունենալու համար:

Հատկանշականն այն է, որ խաղն ԱՄՆ-ում անցկացնելու միտքն առաջարկել է այն նույն կազմակերպությունը, որն ինտենսիվ փորձեր է կատարում Իսպանիայի առաջնության «Ժիրոնայի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը անցկացնել Մայամիում:

2018 թվականին Իսպանիայի Սուպերգավաթը նույնպես տեղի է ունեցել երկրի սահմաններից դուրս: Մարոկկոյում կայացած «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով: