07.11.2018 12:30

Գրիզման. «Հնարավոր է, որ ես խաղամ Գերմանիայի առաջնությունում»

Գրիզման. «Հնարավոր է, որ ես խաղամ Գերմանիայի առաջնությունում»

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի բացառում, որ ապագայում հնարավոր է հանդես գա Գերմանիայի առաջնությունում:

«Հնարավոր է, որ ես խաղամ այդ առաջնությունում, սակայն հիմա ինձ ամեն ինչ դուր է գալիս «Ատլետիկոյում»: Մենք հիանալի նախագիծ ունենք, որի հետ ես ինձ կապում եմ ամբողջովին: Ես ցանկանում եմ օգնել ակումբին, որպեսզի այն աճի, իսկ ակումբը փոխադարձաբար օգնում է աճել և առաջընթաց ապահովել:

Բունդեսլիգան հարձակվողական առաջնություն է: Դորտմունդի «Բորուսիան» հիանալի ցույց է տալիս դա» , – ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Kicker-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Այս ամառ նա Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճեց Աշխարհի առաջնության գավաթը: