07.11.2018 08:13

ՉԼ. «Բարսելոնա»-ն ոչ-ոքի խաղաց «Ինտեր»-ի հետ, «Նապոլի»-ն՝ ՊՍԺ-ի, այլ արդյունքներ (տեսանյութ)

ՉԼ. «Բարսելոնա»-ն ոչ-ոքի խաղաց «Ինտեր»-ի հետ, «Նապոլի»-ն՝ ՊՍԺ-ի, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

«Նապոլի»-ն սեփական հարկի ներքո ընդունել էր ՊՍԺ-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

Առաջին կեսի վերջին րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ է մղել Բերնատը: 63-րդ րոպեին 11 մետրանոցից պատասխան գնդակը խփել է Ինսինյեն:

«Նապոլի» - ՊՍԺ՝ 1:1

«Ինտեր»-ը «Սան Սիրո» մարզադաշտում մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց խմբի առաջատար «Բարսելոնա»-ի հետ:

«Կապտանռնագույններ»-ի կազմում 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մալկոմը: Վերջինս փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին: 87-րդ րոպեին «ներաձուրիներ»-ին պարտությունից փրկեց Իկարդին:

«Ինտեր» - «Բարսելոնա»՝ 1:1

«Ատլետիկո»-ն սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը:

Մադրիդյան գրանդի կազմում գոլի հեղինակ դարձան Սաուլ Նիգեսը և Անտուան Գրիզմանը:

«Ատլետիկո» - «Բորուսիա Դ.»՝ 2:0

Այլ արդյունքներ՝

«Շալկե-04» - «Գալաթասարայ»՝ 2:0

«Պորտու» - «Լոկոմոտիվ»՝ 4:1

«Տոտենհեմ» - ՊՍՎ՝ 2:1