07.11.2018 11:39

ԱՄՆ-ը «դրակոնյան պատժամիջոցներ» է սահմանում Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը «դրակոնյան պատժամիջոցներ» է սահմանում Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ում դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ «դրակոնյան պատժամիջոցներ» ոչ պաշտոնական անվանումն ստացած միջոցների փաթեթը կիրառելու հնարավորությունը, BBC-ի ռուսական ծառայությանը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Դևիդ Թեսլերը:

Սահմանափակումների առաջին փաթեթը մտցվել է դեռևս 2018 թ. օգոստոսի վերջին՝ որպես ԱՄՆ-ի արձագանքը Բրիտանիայում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման՝ քիչ հայտնի նյարդակաթվածահարող նյութով:

Կոնգրեսը Ռուսաստանին 90 օր ժամանակ էր տվել՝ Սոլսբերիում Սկրիպալների թունավորման հետ կապված իրավիճակը պարզաբանելու, ինչպես նաև երաշխիքներ տարամադրելու համար, որ այլևս չի արտադրի և չի կիրառի քիմիական զենք:

«Այսօր մենք Կոնգրեսին հաղորդեցինք, որ Ռուսաստանի կառավարությունը չի կատարել նախապես ներկայացված պահանջները: Հետևաբար՝ գործի է դրվում պատժամիջոցների երկրորդ ռաունդը»,- պարզաբանել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Պատժամիջոցների երկրորդ փաթեթը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ կոշտ սահմանափակումների կիրառում: Այն նաև ենթադրում է անհատական պատժամիջոցների սահմանում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցել են քիմիական զենքի տարածմանը: «Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրանց վարքագծում սկզբունքային փոփոխություններ չենք տեսել»,- նշել է Դևիդ Թեսլերը:

Փոխանցում է BBC-ն: