07.11.2018 12:48

Փաշինյանը մեկնում է Աստանա

Փաշինյանը մեկնում է Աստանա

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:

Աստանայում Փաշինյանը, կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ, կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: